Եվրոպայի կարատեի առաջնությունը կանցկացվի Երևանում. ՀԿԱՖ
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից հայտնում են.
Եվրոպայի կարատեի առաջնությունը կանցկացվի Երևանում
▪️Ս.թ. մարտի 22-ին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի (EKF) համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
Վազգեն Հարությունյանը դեռևս 2021թ. դիմել էր ԵԿՖ-ին առաջարկով, որ գալիք Եվրոպայի առաջնություններից մեկը անցկացվի Հայաստանում` մայրաքաղաք Երևանում: Հայաստանին զուգահեռ դիմել էր նաև Թուրքիան և Կոսովոն:
Առաջարկը քննարկվեց գործադիր կոմիտեի կողմից և ընդունվեց: Արդյունքում EKF ղեկավարության կողմից հաստատվեց, որ 2027թ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում`քաղաք Երևանում⬇️
💥Սա աննախադեպ երևույթ է հայկական կարատեի պատմության մեջ: Հայաստանում երբևէ նման խոշոր մասշտաբի և նշանակության կարատեի պաշտոնական միջոցառում չի եղել: Առաջնությանը կմասնակցեն 2000-ից ավելի մարզիկներ գրեթե բոլոր եվրոպական երկրներից:
Առաջնության կազմակերպիչն է հանդիսանալու Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան:

