Միջադեպ մարզային այցի ժամանակ․ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ

Hayastan.news-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ։ Hayastan.news-ին հանդիպման մասնակիցներից մեկը պատմեց, որ միջադեպ է գրանցվել այցի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին, նա անձրևանոցը նետել է ուղիղ Փաշինյանի ուղղությամբ։

Անվտանգության ծառայողները դեպքի վայրից քաղաքացուն հեռացրել են։

Մանրամասները՝ քիչ անց։