Բացահայտել հիվանդությունը 14 րոպեում․ Մեղրիի ԲԿ-ում ռուսական բժշկական համալիր է տեղադրվել
Ծրագրային-ապարատային համալիրները թույլ են տալիս նվազեցնել սրտանոթային պատահարների ռիսկը, ինչպես նաև բացահայտել շաքարային դիաբետի ռիսկի խմբում գտնվող հիվանդներին:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Սյունիքի մարզում հիվանդությունների ախտորոշման առաջին բժշկական ծրագրային-ապարատային համալիրն է բերվել: Այսօր «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում» տեղադրվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի տրամադրած համակարգը։
Համակարգը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ և տեղադրվել «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ ու ՌԴ նախագահի և Սյունիքի մարզի վարչակազմերի աջակցությամբ։
Ինչպես Sputnik Արմենիային պատմեց Մոսկվայի Մ․Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռաբժշկության կենտրոնի ղեկավար Արտաշես Արմագանովը, համալիրը բժիշկներին թույլ է տալիս 14 րոպեում ընդհանուր պատկերացում կազմել հիվանդի վիճակի մասին, ինչպես նաև տեղեկացնում է այն հիվանդությունների մասին, որոնք կարող են ծագել ապագայում:
Ամբողջական հոդվածը՝ Sputnik Արմենիայի կայքում:
