Արցախի պետնախարարը հայտարարել է համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. իրավիճակը օրհասական է

Sputnik Արմենիան գրում է.

Արցախի պետնախարարը հայտարարել է համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. իրավիճակը օրհասական է

«Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և սփյուռքում»,– , ասել է Գուրգեն Ներսիսյանը: