Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակը Արցախի բնակչությանը ԿԱՄԱՎՈՐ տարհանման հասցնելն է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ՖԲ էջում գրում է.

«Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակը Արցախի բնակչությանը ԿԱՄԱՎՈՐ տարհանման հասցնելն է: Իսկ դրանով արևմուտքը լուծում է իր համար ամենագլխավոր հարցը՝ Արցախից ՌԴ-ը խաղաղապահների դուրսբերումը և ՌԴ-ի և Իրանի դեմ նոր ճակատ (плацдарм) ու պայքարի փուլ ստեղծելը:

Ասեմ ավելին, դա չի բխում ո՛չ Արցախի և առավել ևս Հայաստանի շահերից, իսկ որպես փաստ բերեմ մեր հայ Ազգի լավագույն զավակներից մեկի՝ Ավոյի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», նենց, որ խելքի եկեք…:»