Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

▪️Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության ԼՂ այցի արդյունքներից։

▪️Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն Արցախ Հանրապետությունում, որը կներառի հակամարտությունից չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար:

▪️Արցախում հայության իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ։

▪️Եթե ՄԱԿ-ը չի պատրաստվում լրջորեն վերաբերվել ցեղասպանությանը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես առաքելություններ չուղարկեն ցեղասպանություն վերապրած շրջաններ, ասված է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Աղբյուր՝ Sputnik Արմենիա