56 տարի առաջ այս օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

56 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:

Հոդվածն ամբողւությամբ կարող եք ընթերցել այստեղ: