Մենք պատրաստ ենք քննարկել ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. «Ապրելու երկիր» կուսակցություն
Այլևս արձանագրված փաստ է, որ օրվա իշխանություններն այլ զբաղմունք ու նպատակ չունեն, քան ուզուրպացնել իշխանությունը՝ անձնական և խմբակային շահերի համար։ Երկրի անվտանգության համար պատասխանատուները իրենց ռեսուրսը ծախսում են վարչության նիստերում քննարկելու համայնքներում իշխանություն խլելու գործընթացը։ Թե սահմանում ինչ է կատարվում և ինչ հնարավոր նոր աղետների կարող է հասնել երկիրը, իրենց օրակարգում չէ։
Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները՝ վարչապետը և յուր պաշտպանության նախարարը, որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերով։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Մեր քաղաքական թիմը Ալավերդիում ստացել է ժողովրդի վստահությունը և չի պատրաստվում թողնել այն մի խումբ իշխանատենչների։ Մենք բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք ժողովրդի քվեն շարունակելու համար Ալավերդի համայնքի զարգացման ծրագրերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
