Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով հանդիպմանն ասել էր, որ Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի են ունենալու Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված երկու կողմի համար:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել» և ՌԴ իշխանությունները ակնկալում են առաջիկա բանակցություններում պարզաբանել այդ հարցերը:

Աղբյուր` Փաստինֆո