Ուկրաինան չի վախենում Թրամփի հաղթանակից. Զելենսկու գրասենյակի ղեկավար
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան չի վախենում ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակից, և Կիևը ստացել է երկու թեկնածուի աջակցության երաշխիքները։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, ԱՄՆ-ը մեր հիմնական դաշնակիցն է։ Զելենսկին վերջերս հանդիպեց ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Հարիսի ու Բայդենի հետ զրույցը շատ ջերմ էր։ Թրամփի հետ զրույցը ևս շատ լավ անցավ։
Մենք ԱՄՆ-ից վերադարձանք վստահությամբ, որ երկու թեկնածուներից ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ Պուտինին հաղթել այս պատերազմում և ռազմական աջակցությունը կշարունակվի»,- ասել է Երմակը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Երմակը նշել է, որ Թրամփը «խոսում է արդար աշխարհի անհրաժեշտության մասին» և կարծիք է հայտնել, որ «ոչ մի ամերիկացի առաջնորդ մտադիր չէ նպաստել հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակին»։
