AI-ի հայ նկարչուհի Joann-ի տիեզերքը, որի հետ աշխատում են Gucci-ն, Adidas-ը և Karl Lagerfeld-ը

Երևանում ապրում է համեստ և փոքր-ինչ ինտրովերտ նկարչուհի Աննա Սարգսյանը, որի հետ ցանկանում են աշխատել այնպիսի համաշխարհային բրենդներ, ինչպիսին են Gucci-ն, Adidas-ը և Karl Lagerfeld-ը։

Նա երեսուն տարեկան է, ավարտել է Հայ-ռուսական համալսարանը և իր կարիերան սկսել է ՏՏ ընկերությունում որպես արհեստական բանականության հետ աշխատելու գործիքներ ստեղծող դիզայներ: Չնայած այն հանգամանքին, որ չհաջողվեց Աննային անձամբ հանդիպել, նա համաձայնեց պատասխանել Style News.am-ի մի քանի հարցերին և պատմել՝ ինչպես է թվային աշխարհն իր ստեղծագործական տիեզերքը դարձել։Միջավայրում ընկղմվելը, որտեղ արհեստական բանականության նոր մոդելներ են շարունակ ի հայտ գալիս, այս ուղղությամբ իմ  մեջ հետաքրքրությունն արթնացրեց», — ասում է Աննան: Այսպիսով, արհեստական բանականությունը դարձավ նրա ոգեշնչումը և վերածվեց ինքնարտահայտման միջոցի, և դրա հետ միասին ծնվեց Joann-ը` նրա ալտեր էգոն. անունը, որով Աննային ճանաչում են տասնյակ և հարյուր հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում: Աննան նախընտրում է մնալ ստվերում՝ Joann-ին թույլ տալով խոսել իր փոխարեն, և այս թվային մարմնավորման միջոցով նա ստեղծում է իր եզակի աշխատանքները՝ ամբողջ աշխարհում գրավելով շքեղ

 

ապրանքանիշների և երկրպագուների ուշադրությունը։