Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան

1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այս մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղերձում:

Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը: Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։

Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։