«Մանկական Եվրատեսիլ 2024». հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը՝ 239 միավորով։ Այս տարի Վրաստանը ներկայացնում էր Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով: Հայաստանը ներկայացնող Լեոն 8-րդ տեղում է։ Ժյուրիի քվեարկության արդյունքում Լեոն հավաքեց 76 միավոր, հեռուստատիտողների կողմից՝ 49 միավոր՝ ընդհանուր առմամբ հավաքելով 125 միավոր:
