ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը ազատման դիմումներ են գրել․ shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
