Հայաստանը որոշել է բժիշկների արագ արձագանքման ջոկատ ստեղծել
Հայաստանում անհրաժեշտ է բժիշկների արագ արձագանքման ջոկատ ստեղծել, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Դրա մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 5-ին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
