Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի պահվում է ադրբեջանական բանտում, մեկուսացված է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վարդանյանի որդին՝ Դավիթը:
Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հոր շահերի միակ ներկայացուցիչները, որոնք հասանելի են նրան, ադրբեջանցի տեղացի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլ նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- շեշտել է Դավիթ Վարդանյանը։
Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» ևս չեն կարողանում այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին:
