2024թ.-ի առաջին 9 ամիսներին ՀՀ-ն դրամական փոխանցումների ներհոսքի 40,4 տոկոս անկում է գրանցել. նախարար
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արձանագրել է դրամական փոխանցումների ներհոսքի 40,4% անկում։ Այս մասին հունվարի 13-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին ինը ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Դրան, ինչպես նշեց նախարարը, բացասաբար է նպաստել Ռուսաստանից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքի 57%-ով նվազումը։
«Հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձանցից դրամական փոխանցումների ներհոսքի անկումը կազմել է 33 տոկոս»,- ասաց Հովհաննիսյանը։
