Ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը

Պատգամավորին երեկվանից որոնում էին։

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։
Պատգամավորի ավտոմեքենան հայտնաբերվել է Տիգրանաշենի ոլորանների ձորում։
Ըստ տեղեկությունների` նրան երեկվանից որոնում էին։
Նշենք, որ Մհեր Սահակյանը հունվարի 30-ին կդառնար 37 տարեկան։ Նա ուներ 4 երեխա։