Աշխարհի վերջի համար նախատեսված շքեղ բունկերը հասանելի է միայն ամենահարուստներին
Միայն ակումբի անդամները կկարողանան մուտք գործել 300 միլիոն դոլար արժողությամբ շքեղ բունկեր, որը նախատեսված է աշխարհի վերջի համար։ Այն ունի ռոբոտացված բժշկական սենյակներ, շքեղ լողավազան և լավ ճաշարաններ, հայտնում է NYPost-ը:
Ստորգետնյա ամրոցի բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Բարձրակարգ բունկերը 5 աստղանի գոյատևման փորձ կապահովի այն քիչ երջանիկներին, ովքեր պատրաստ են վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա անդամակցության համար, որի թիվը սահմանափալ է՝ ընդամենը 625:
«Aerie» անվանումը ստացած բունկերը կդառնա նմանատիպ ապաստարանների ցանցի մի մասը, որոնք ծառայում են մարդկության 1%-ին, ինչը նրանց եզակի հնարավորություն կտա պաշտպանել իրենց ապագան, անկախ նրանից, թե ինչ աղետներ կարող են սպասվել:
Aerie-ն առաջարկում է «AI-ի վրա հիմնված» առողջապահություն, «առողջության ծրագրեր» և խոստում «համատեղել պաշտպանությունն ու շքեղությունը», ինչպես երբեք:
Բունկերը Վիրջինիայում տեղակայված SAFE (Strategically Armored & Fortified Environments) ընկերության աշխատանքն է, որը մասնագիտացած է անվտանգ գույքի նախագծման մեջ:
Ըստ SAFE-ի հիմնադիր և նախագահ Ալ Քորբիի, Aerie-ն գերազանցում է այն ամենին, ինչ ընկերությունը ներկայացրել է անցյալում:
Ընկերությունն առաջարկում է անդամակցության չորս մակարդակ՝ նշելով, որ ամենաէժանը կարող է իրեն թույլ տալ «չափավոր հաջողակ գործադիր տնօրենը», մինչդեռ գաղտնի բարձրագույն մակարդակը, որը հայտնի է որպես «անդամակցության պահոց», հասանելի կլինի միայն հրավերով:
Ալը նշում է, որ բունկերը կարող է օգտագործվել նաև ժամանակավոր հիմունքներով՝ բացատրելով, որ մասնակիցները կարող են թաքնվել դրա ներսում, երբ զգում են, որ իրենց կյանքը վտանգված է:
Նրա խոսքով՝ գաղափարն իրականում ոգեշնչվել է SAFE-ի հաճախորդներից մեկի կողմից, ով 103 միլիոն դոլար է ծախսել իր տանը հատուկ անվտանգության համակարգ տեղադրելու համար, իսկ հետո՝ համերգի ժամանակ, հայտնվել է կռվի մեջ: Տնից հեռու հաճախորդը դիմելու տեղ չուներ, երբ սկսվել է կրակոցը:
«Պատկերացրու, որ դու աշխարհի ամենահարուստ, ամենահզոր մարդկանցից մեկն ես, բայց ինչ-որ աներևակայելի բան է տեղի ունենում, և դու սովորական տղա ես դառնում, որն այս պահին գնալու տեղ չունի»,- ասում է Ալը։
Անվտանգության փորձագետները նշել են, որ Aerie-ն «անհրաժեշտություն է» հարուստների համար, և շատերն արդեն «հավանել» են այս գաղափարը՝ հավելելով, որ այն ունի 625 անդամության սահմանաչափ և արդեն ստացել է միանալու «հազարավոր» խնդրանքներ:

