Դավիթ Տոնոյանը միանշանակ նախազգուշացում է Փաշինյանին, որ կարող է սկսել խոսել. Աշոտյան
Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը միանշանակ նախազգուշացում է Փաշինյանին, որ նա կարող է սկսել խոսել: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարարի վերջին հարցազրույցին: Այդ մասին հայտնում է News.am-ը:
Աշոտյանի խոսքով, պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշեց խոսել. «Հիշում եք, որ պատրոն Դավիթի նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց: Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսեցնում է Նիկոլին, որ ես կամ, եւ եթե պատրոն Դավիթի գործում փորձեք ներառել նաեւ ինձ, ես կսկսեմ խոսել: Սա նաեւ որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ՝ «ես կարող եմ խոսել»:
