USAID-ը հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ մեռնի. Իլոն Մասկ

Միլիարդատեր Իլոն Մասկը կիրակի օրը հայտարարել է, որ USAID-ի ժամանակն է մեռնել: Սա վերջին նշանն է այն բանի, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է վերացնել կամ լրջորեն վերակառուցել 64-ամյա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:
«USAID-ը հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ մեռնի», — գրել է Մասկը:

Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը ևս մեկ գրառում է կատարել, որտեղ մեղադրել է USAID-ին կենսաբանական զենքի հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը:

Այդ ընթացքում X սոցիալական ցանցից հեռացվել է կազմակերպության հաշիվը, որը ունեցել է գրեթե մեկ միլիոն բաժանորդ: Վեբ կայքը նույնպես փակվել է: Բացի այդ, USAID-ի տասնյակ պաշտոնյաներ ուղարկվել են արձակուրդ: