ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է

Տարիներ շարունակ Հայաստանի «1000 խոշոր հարկատուների» ցանկը գլխավորող կոմբինատում աշխատանքները կաթվածահար էին գրեթե 11 օր։
 —Հայաստանի թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է, — ասաց ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Աշխատակիցներն ընդունել են ղեկավարության ներկայացրած առաջարկները, և կոմբինատում արդեն արտադրական գործընթացները վերագործարկման փուլում են։
«Մեր գործընկերներն ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցում»,- նշեց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ կատարված բարեփոխումների արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով։