Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ-ը ներկայացրել է հաջորդական քայլերը

Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու քայլերի հաջորդականության մասին։ Եթե  արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․

Քայլ 1

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։