Թրամփի առևտրային քաղաքականությունը ոսկին վերածել է ամենահեռանկարային ակտիվի. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային քաղաքականությունը ոսկին դարձրել է վերջին շաբաթների ամենահեռանկարային ակտիվը։ Այսպիսի գնահատական ​​է տվել Financial Times (FT) թերթը։

«Որքան շատ մաքսատուրքեր սահմանվեն, այնքան գլոբալ առևտուրը կխաթարվի է, և այնքան լավ ոսկու համար»,- թերթը մեջբերում է բրիտանական HSBC բանկի թանկարժեք մետաղների գծով վերլուծաբան Ջեյմս Սթիլին։ Հրատարակությունը նշում է, որ ոսկու գինը Թրամփի երդմնակալությունից հետո նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2942,70 դոլարի։ Հունվարի 20-ից սկսած աճը կազմել է 7 տոկոս։ Այս միտումը ոսկին վերածել է ամենահեռանկարային ակտիվի, նշում է FT-ն։

Կանադացի հանքագործ Barrick Gold-ի գործադիր տնօրեն Մարկ Բրիսթոուն FT-ին ասել է, որ «քաոսն ամբողջ աշխարհում» նպաստել է ապահով ակտիվների պահանջարկի բարձրացմանը: Ըստ շուկայի, կա միայն մեկ պահուստային արժույթ, որը ոչ կենտրոնական բանկերը, ոչ քաղաքական գործիչները չեն կարող տպել, դա ոսկին է, նշել է փորձագետը։