Տեղական արևմտամետները մեծ հուսախաբության շեմին են. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Տեղական արևմտամետները մեծ հուսախաբության շեմին են
Ըստ Daily Telegraph -ի Թրամփը Ուկրաինայի առաջ պահանջ է դրել,որ Զելենսկին ԱՄՆ-ին հանձնի օգտակար հանածոներից ստացվող եկամուտների 50% և նոր կնքվելիք գործարքների կրկին 50% պետք է պատկանի ԱՄՆ-ին:Արևմտյան մի շարք վերլուծաբաններ գրում են,որ նույնիսկ կապիտուլացված Գերմանիան 1945թ չի ունեցել նման նվաստացուցիչ պայմաններ,որոնք ունենալու է Զելենսկուն առաջարկվող խաղաղությունը:
Իհարկե դա այն տարածքներում,որոնք չեն անցել ՌԴ կազմի մեջ:Ռուսաստանը Եկատերինայից հետո ունեցել էր՞ արդյոք այսքան տարածքների ավելացում թե չէ այսօր փաստ է,որ ՌԴ ընդլայնվեց և մեծացրեց իր քաղաքական քարտեզը և վերականգնեց իր դիրքերը արդեն բազմաբևեռ աշխարհակարգում:
Ինչ ՞է հիմա ստացվում,որ մի ծաղրածու Եվրոպայի ամենամեծ երկրի տարածքները բաժանեց երկու գերտերությունների մեջ,կոտորել տվեց իր ազգի միլիոնավոր զավակներին,կործանեց երկրի էներգետիկ համակարգը,ենթակառուցվածքները և դե իհարկե տնտեսությունը:
Բայց արդարության համար պետք է ասել,որ իրականում դա մի ծաղրածուն չէր կարող անել եթե ուկրաինացիները չընտրեին և չսատարեին նրան:
Երեկ Սաուդյան Արաբիայում մեկնարկեցին ԱՄՆ-ՌԴ երկկողմ բանակցությունները իսկ դա նշանակում է,որ արդեն եղել են ու կան հստակ պայմանավորվածություններ և ռուսները ամերիկացիների հետ կիսելու են նոր աշխարհը :Ու մի քանի ամսից ռուսներին «հաղթող» այն պերսոնաժները,որոնք այս տարիներին СВО-ի առաջին իսկ օրերից գուժում էին ՌԴ մոտալուտ կործանումը հիմա ամենադժվարն է լինելու,նրանք այլև հին էնտուզիազմով չեն պայքարելու հանուն արևմտյան արժեքների,նրանք կորցնում են իրենց տերերին:
Դա վերաբերվում է նաև մեր տեղական արևմտամետ կոչվածներին,որոնք մեծ հուսախաբության շեմին են:»