ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Զելենսկին պետք է կամ հավաքի իրեն, կամ հրաժարական տա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը NBC News-ին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պետք է հավաքի իրեն և երախտագիտությամբ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, կամ մեկ ուրիշը պետք է ղեկավարի երկիրը», որպեսզի Ուկրաինան շարունակի իրականացնել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերված  խաղաղության համաձայնագիրը։

Նրա մեկնաբանությունները հնչել են ընդամենը երկու օր այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Զելենսկին հրապարակավ վիճեցին Օվալաձև աշխատասենյակում, երբ Ուկրաինայի նախագահը այցելել էր Վաշինգտոն՝ Ուկրաինայի հանքային հարստության շուրջ գործարքի շուրջ բանակցություններն ավարտելու համար:

«Նախագահ Թրամփը փորձում է խաղաղության բերել այս երկու կողմերին,- ասել է Ջոնսոնը։- Այն, ինչ նախագահ Զելենսկին արեց Սպիտակ տանը, փաստորեն մեզ համար ազդանշան էր, որ նա դեռ պատրաստ չէ դրան, և ես կարծում եմ, որ դա մեծ հիասթափություն է»:

Ջոնսոնն ընդգծել է, որ Թրամփը «շատ հստակ հասկացրել է, որ եթե Զելենսկին պատրաստ է խաղաղության, ապա մենք կարող ենք բանակցել գործարքի շուրջ»։