Թուրքիան ակնկալում է, որ Թրամփը ամերիկյան զորքերը դուրս կբերի Սիրիայից
Ակնկալում ենք, որ Թրամփը դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայից: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք տարածաշրջանային պետությունների հետ կոալիցիա կստեղծենք՝ որպես այլընտրանք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Անգլիան սխալ վարվեցին՝ մի ահաբեկչական կազմակերպությանն աջակցելով մյուսի դեմ: Թուրքական զորքերը կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել այն ճամբարներն ու բանտերը, որտեղ PKK/YPG-ն պահում է ԴԱԻՇ-ի անդամներին Սիրիայի հյուսիսում»,- նշել է Ֆիդանը։
