Զելենսկին պատմել է՝ երբ ռազմական դրության մասին​​ օրենքն Ուկրաինայում կչեղարկվի և նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ուկրաինայում ռազմական դրության մասին ​​օրենքը չեղյալ կհայտարարվի միայն պատերազմի ավարտից հետո: Եվ դրանից հետո ընտրություններ կանցկացվեն օրենքին համապատասխան, ըստ РБК-Украина-ի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել  է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրանք հրադադարից հետո կչեղարկեն ռազմական դրության մասին օրենքը, Զելենսկին նշել է, որ այժմ պետք է կենտրոնանալ առաջին քայլերի վրա, այսինքն, հրադադարի հասնելու վրա:

«Պատրա՞ստ ենք կրակի դադարեցմանը կամ լռությանը: Մենք հստակ արեցինք դա և ասացինք «այո»: Եվ հարցն այն է, թե արդյոք ռուս կողմը պատրաստ կլինի դրան», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Երկրորդ հարցը, ըստ Զելենսկու, արդյոք Ուկրաինայի գործընկերները պատրաստ են տեխնիկական մոնիտորինգին, հավելելով, որ տվյալ դեպքում տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ:

Ըստ Ուկրաինայի նախագահի, դրանից հետո անհրաժեշտ է նաև պատրաստվել ամբողջովին քայլ առ քայլ կատարել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով պատերազմի ավարտի ծրագիրը: