Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Գերմանիայի նախագահը բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ կունենա։
Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը, դա նրա առաջին այցն է լինելու երկու երկրներ։
«Հայաստանում դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաեւ կայցելի «Թումո» տեխնոլոգիական կրթական կենտրոն եւ կմասնակցի մշակութային միջոցառմանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Հայաստան այցի երկրորդ օրը դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։ Նա կշփվի հայ ձեռներեց կանանց հետ եւ կծանոթանա քաղաքաշինական ծրագրին։
«Գերմանիայի նախագահը կայցելի Սեւանա լճի եկեղեցի եւ Հիդրոօդերեւթաբանության եւ մոնիթորինգի կենտրոն, որն աշխատում է Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ»,- նշվել է Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքում։
