Թուրքիան պայմաններ է առաջադրել Հայաստանին․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Թուրքիան պայմաններ է առաջադրել Հայաստանին

Իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Երբ կատարվեն Ադրբեջանի առաջ քաշած պայմանները:

Օմեր Չելիքը պարզաբանել է, որ խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է:

Ստացվում է, որ «խաղաղության» համար Հայաստանի կառավարիչները պետք է արագ անցկացնեն սահմանադրական հանրաքվե և ապահովեն 650.000 «այո», ինչն իրոք անհնար է:

Նույնիսկ սահմանադրական բարեհաջող փոփոխությունից հետո (ինչն անհնար է) Հայաստանը, վստահ եմ, կստանա նոր պահանջներ, հետո էլի պահանջներ ու էդպես շարունակ, քանի այս իշխանությունները չեն հեռացել:»