Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ավելի քան 30 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը հայտարարել է, որ «զգալի թվով» երկրներ զորքեր կտրամադրեն Ուկրաինայի խաղաղապահ ուժերի համար, գրում է News-ը։
Նա նշել է, որ այժմ ակնկալվում է, որ «ավելի քան 30» երկիր կմիանա կոալիցիային, բայց չի հայտնել, թե որ երկրներն են միացել շաբաթ օրվանից:
«Մասնակցության հնարավորությունը տարբեր կլինի, բայց այն կլինի զգալի ուժ՝ զգալի թվով երկրներ զորքեր են տրամադրում, իսկ երկրների մեծ խումբն այլ եղանակներով է իր լուման ներմուծելու»,-նշել է աղբյուրը:
Աղբյուրը չի հստակեցրել, թե որ երկրներն են համաձայնել միանալ խաղաղապահ ուժերին, որոնց կազմում կլինեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների զինվորների տեղակայումը Ուկրաինայում թույլ չի տա։
Հարցին՝ արդյո՞ք բրիտանական զորքերին թույլ կտան պատասխան կրակ բացել ռուսական ուժերի վրա, նա նշել է. «Պետք է հիշել, որ Ռուսաստանն Ուկրաինային չէր հարցրել, երբ իր զորքերն ուղարկում էր այնտեղ։
