Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գլխավոր քարոզիչներից մեկի ոչնչացման մասին
Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հաջողվել է ոչնչացնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քարոզչական ապարատի գլխավոր ներկայացուցիչներից մեկին։
Ըստ իսրայելական կողմի՝ սպանված Մուհամմեդ Սալեհ ալ-Բարդավիլը համակարգված կերպով կեղծ տեղեկություն է տարածել՝ լրատվամիջոցները որպես հոգեբանական ահաբեկման գործիք օգտագործելով։
«Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են ահաբեկիչ Մուհամմեդ Սալեհ ալ-Բարդավիլին, որը վերահսկում էր քարոզչությունը և հոգեբանական ահաբեկումը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևում: Ալ-Բարդավիլը կենտրոնական դեր էր խաղում ՀԱՄԱՍ-ի քարոզչական ապարատում»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ սպանվածն «ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության տարածած ցինիկ քարոզչական տեսանյութերի ստեղծմանը, որտեղ առևանգված իսրայելցիներին նկարահանել են Գազայում»։
«Չնայած նրան Գազայում հայտնի լրագրող էին անվանում, նա ՀԱՄԱՍ-ի հրահրման և ահաբեկչության մեքենայի անբաժանելի մասն էր»,-ասված է հայտարարության մեջ:
Բանակը հավաստիացրել է, որ «շարունակելու է դիմակայել հակաահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը և վերացնել Իսրայելի քաղաքացիներին սպառնացող ցանկացած սպառնալիք»։
