Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է մտցվել ջրհեղեղի պատճառով
Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։ ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է New Zealand Herald-ը։
Բացի այդ, մոտ 150 կիլոմետր ժամ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին՝ վնասելով տանիքներ, տապալելով ծառեր և փակելով ճանապարհները։
Վելինգտոնի օդանավակայանում չվերթները չեղարկվել են առնվազն մինչև երեկոյան ժամը 6-ը։ Մայրաքաղաքում հարյուրավոր մարդկանց էլեկտրաէներգիան անջատվել է: Հսկայական ալիքները հարվածել են Վելինգտոնի ափին՝ թափելով բեկորներ ճանապարհների վրա և վտանգավոր դարձնելով երթևեկությունը՝ հաղորդել է թերթը:
