Հայրենական Մեծ Պատերազմը նաև մեր պատերազմն էր. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Հայրենական Մեծ Պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ առնչվել է հայ ժողովրդի կենսական շահերին, որովհետև նրա մասնակից դարձավ նաև հայ Սփյուռքը, ողջ աշխարհասփյուռ հայությունը՝ ի դեմս իր 600 հազար ռազմիկների, որից Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300 հազար, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս 200 հազար հայեր։
Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200 հազար հայ զինվոր:
«Խորհրդային Միության հերոսի»կոչում են ստացել 108 հայ, որից 4-ը՝ Խորհրդա-ֆիննական պատերազմում, 101-ը՝ Հայրենական մեծ պատերազմում, 3-ը՝ հետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին կատարած սխրանքների համար:
Այսօր մեր պարտքն է թույլ չտալ պատմության վերաշարադրում,ինչը տեսնում ենք խորհրդային նախկին տարածքում:Չի կարելի ուրանալ մեր պատմությունը և մենք պետք է միշտ հիշենք ինչ էր ֆաշիզմը,որ այն կրկին չվերադառնա:»
