ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 65 ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում․ ՌԴ ՊՆ
Սև ծովի ջրատարածքի օդում ոչնչացվել է 43 անօդաչու թռչող սարք։
ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 65 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ 43 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքի, 21-ը՝ Ղրիմի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
