Վահագն Ալեքսանյանը դեմքերն ու դեպքերը խառնել է․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է

«Վահագն Ալեքսանյանը դեմքերն ու դեպքերը խառնել է։
Ի՞նչ կապ ուներ ռուս սահմանապահների առկայությունը մեր օդանավակայանի անցագրային կետում անձնագրերի կնիքի վրա եղած Արարատ լեռան սիմվոլիկայի հետ այդպես էլ մնաց մութ:
Այսինքն դա ռուսներն ՞էին մեղավոր,որ մենք Արարատ լեռան սիմվոլն էինք օգտագործում հա՞😃:
Հիմա ռուսները գնացին ու վերջապես մենք մնացինք մեր իրական սիմվոլով «ազատ,անկախ» վիճակով ու վռազ Արարատը հանեցինք,իրոք զավեշտ է:
Հիմա ասենք եթե էդպիսի մերժողական ենք ռուս սահմանապահների նկատմամբ բա Թուրքիայի հետ սահմանը ի՞նչու ՀՀ սահմանապահը չի պահում:
Ամեն դեպքում Արարատը որտեղից ուզում եք հանեք,ուզում եք մի հանեք,այն մեր ազգային սիմվոլիկան եղել է և մնալու է:»