Ամենամեծ խայտառակությունն այս իշխանությունների հայրենիք հանձնելու ու Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու «քաղաքականությունն» է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է

«Եղել եմ ,կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի հետեւորդ։
Նախագահ Նիքսոնը 1974-ին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից Դեմոկրատական կուսակցության շտաբը գաղտնալսելու համար,հիմա իրավապաշտպան ու միջազգային կառույցներն ՀՀ իշխանություններից պահանջելու բան չունե՞ն։
«Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան։
Շանտաժ, ապօրինի գաղտնալսում,տեսանկարահանում՝ սրանք են «ժողովրդավարական բաստիոն»-ի սիմվոլները։
Նորմալ երկրներում անհապաղ մի քանի բան պետք է արվեր.
1.Ապօրինի գաղտնի տեսանկարահանման ու տարածման դատապարտում։
2.Մեղավորների բացահայտում ու օրենքի ողջ խստությամբ պատժում։
3.Քաղաքական հրաժարականներ։
Հիշեցման կարգով ասեմ,որ 1974-ին ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ հրաժարական տալ,քանի որ պարզվեց,որ տեղյակ է եղել 1972-ի մայիս-հունիսին Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրի Դեմոկրատական կուսակցության շտաբում ապօրինի գաղտնալսումներից։
Սրա մասին խոսելու փոխարեն,«սրբերն» ու «անմեղները» սկսել են ինչ-որ «խայտառակ տեսանյութերը դատապարտելու օպերացիան» / չեմ տեսել ու մարդկանց անկողնում «պեղումներ» անելն էլ դատապարտում եմ/:
Ամենամեծ խայտառակությունն այս իշխանությունների հայրենիք հանձնելու ու Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու «քաղաքականությունն» է։
Ես դատավոր չեմ ու ոչ էլ անմեղ եմ,որ դատեմ մարդկանց ։
Ես ոտքից գլուխ մեղավոր անձ եմ, մեկը լինի ինձ դատի։
Բայց թող առաջինը քար նետի նա,ով մեղք չի գործել։
Մենք բոլորս էլ մեղավոր ենք ու հերիք է երկրի վրա սրբեր փնտրել։
Ու միշտ հիշենք՝ ինչպե՞ս դատենք,այնպես էլ կդատվենք։
Կամ ավելի ճիշտ՝ «ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. Է 1):
Մեր բոլորիս միակ դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։
Եղել , կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի խոնարհ ներկայացուցիչ։»