Վաղարշապատի ավագանու ընտրությունների հնարավոր ելքերը ՔՊ-ի համար հուսադրող չեն

Հայաստանում վերջին տասնօրյակում աննախադեպ թափ ստացած քաղաքական հետապնդումները փոքր ինչ ստվերեցին Վաղարշապատ խոշորացված համայնքում այս ընթացքում անցկացվող քարոզարշավը։ Ինչպես որ արդեն գրել ենք, նոյեմբեր։ Հիշեցնենք, որ իշխող մեծամասնությունը ներկայացնող համյնքի նախորդ ղեկավար դիանա Գասպարյանը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 

Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

Ըստ մամուլի՝ իշխանության հիիմնական մրցակիցները «Դաշնակցությունն» ու «Առաջ» կուսակցութունների՝ «Հաղթանակ» դաշինքն է և «Մայր Հայաստան» կուսակցությունն են։ 

«Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը, որ նախորդ ընտրություններում էլ իշխանության գլխավոր մրցակիցն էր և ստացել էր 38 տոկոս քվե, վստահ է՝ այս անգամ ավելի շատ կհավաքի ու կհաղթեն:

«ՔՊ-ականները ես վստահ եմ, որ պարտվելու են, ոնց մարտի 30-ին պարտվեցին Փարաքարում և Գյումրիում, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ եմ, որ վաղարշապատցին թե՛ Խոյ համայնքի գյուղաբնակ ժողովուրդը, թե՛ Էջմիածին քաղաքի ժողովուրդը մեզ վստահության քվե են տալու, — ասաց նա։

Աչքի են ընկնում նաև ընտրարշավի շրջանակներում «Մայր Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող հետաքրքիր նախաձեռնությունները։ Օրինակ՝ «Մաքուր Վաղարշապատ» ակցիաների շարքը, որն ըստ տարբեր  գնահատականների շատ դրական է ընդունվել ընտրողների կողմից և էլ ավելի է բարձրացրել ընտրություններին լավ արդյունք գրանցելու շանսերը։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է՝ Դիանա Գասպարյանից հետո նա է համայնքի ժամանակավոր աշտոնակատարը: 

Ուշագրավ է, որ ՔՊ-ն Մեխակյանին այդ աթոռին տեղավորեռլու համար մի քանի ամիս առաջ հրատապ կարգով վերջինի ղեկավարած Խոյ համայնքը միացրեց Վաղարշապատ համայնքին։ 

Մինչդեռ, քարոզարշավն արդեռ սկսվել է, նախընտրական կրքերը եռում են, քաղաքի փողոցներում բազմազան խոստումներով պաստառները մրցակցուըմ են ընտրողների ուշադրության համար։ 

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմությունը բավականին լավ շանսեր ունի հաղթելու ՔՊ-ին։ 

Արդեն ուրվագծվում են Գյումրիի սցենարով զարգացումների տարբերակները, մասնավորապես, եթե «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը գրանցեն բարձր ցուցանիշներ և, ձևավորելով կոալիցիա, ունենան համայնքի ղեկավար։ ՔՊ-ի համար դա կլինի կատարյալ պարտություն, քանի որ բացի ակնհայտից՝ հավատարիմ համայնքի ղեկավար ունենալու հնարավորությունից զրկվելուց, իշխող քաղաքական ուժը կկրի նաև իմիջային լուրջ կորուստներ։ Գյումրիից հետո այսպիսի ելքով ընտրությունները հանրության համար կլինեն ևս մեկ ազդակ, որ ընտրությունների ճանապարհով փոփոխությունները հնարավոր են։