Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոյեն, Սլադկոյեն, Գնատովկան. ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հրապարակել է հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե, ինչպես նաև ԴԺՀ-ի Գնատովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Արևելք» ուժային խմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում։ Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե բնակավայրերն ազատագրվել են», — նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գնատովկան վերահսկողության տակ է վերցվել 2-րդ բանակի 1435-րդ մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումների կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երեկ երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը խմբային հարված են հասցրել ճշգրիտ կառավարվող զենքերով, այդ թվում՝ Կինժալով։
«Կործանիչները հարվածել են ռազմական օդանավակայաններին, Ուկրաինայի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնին, «Օլխա» բազմակի հրթիռային համակարգի հրթիռային պահեստին, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցներին և պահեստավորման տարածքներին», — ասվում է հայտարարության մեջ։
