Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սինելնիկովո և Դանիլովկա բնակավայրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը ռազմական գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։
Ռուսական զորքը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Սինելնիկովո և Դնեպրոպետրովսկի մարզի Դանիլովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Սինելնիկովո բնակավայրը», – ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Իսկ Դանիլովկան վերահսկողության տակ են վերցրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
