Նիկոլին հանգիստ չեն տալիս Կալիգուլայի դափնիները. երեւի ինքն էլ իր «նժույգներին» է բերելու խորհրդարան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է

«Նիկոլին հանգիստ չեն տալիս Կալիգուլայի դափնիները. երեւի ինքն էլ իր «նժույգներին» է բերելու խորհրդարան։

Քիչ առաջ Աժ -ում գլխավոր կապիտուլյանտն ասել է ,որ « 2-րդ եւ 3-րդ նախագահների ուժերը չպետք է լինեն խորհրդարանում»։
Նիկոլը շտապում է կյանքի կոչել Ադրբեջանից եկող հրահանգները։
Ամիսներ առաջ Իլհամ Ալիեւն էր նրան պարտադդել «վերջ տալ ռեւանշիստական ուժերին»,հակառակ դեպքում ինքը դա կանի։
Կապիտուլյանտի այսօրվա հայտարարությունն ուղիղ Ադրբեջանի հրահանգն է։
Նախկին նախագահներից «հղի» են մնացել մեկ Ադրբեջանում ,մեկ էլ՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության տարածաշրջանային գործընկերները։
Լավա չի ասել ,որ հաջորդ խորհրդարանում պետք է լինեն բացառապես իր «ձիերը»՝ Հռոմի Կալիգուլա կայսեր օրինակով։
Նիկոլ,օրը կգա՝ բարին հետը։
Ժողովուրդը կորոշի,թե որ ուժերը կլինեն հաջորդ խորհրրարանում,բայց դուք հաստատ իշխանություն չեք լինելու։
Վայելեք իշխանության վերջին ամիսները…