Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է.

«Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած փաստաթութն ուղիղ ասում է,որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։

Լսու՞մ ես,Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում,որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։
Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։
Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ ։
Ստացանք պատերազմ։
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։
Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Այլեւս բանավիճելու բան չկա…
Մարդիկ թող կարդան ու տեսնեն,թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։»