Վաղարշակ Հարությունյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք
Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս օրը լավ հնարավորություն է ընդգծելու այն կարևոր դերը, որ դուք ունեցել եք և ունեք մեր պետության ու ժողովրդի կյանքում։
Հատուկ խոնարհում պատերազմի մասնակից բոլոր կանանց։ Բոլոր այն մայրերին, ում որդիները հերոսացան մարտի դաշտում։
Նաև ուզում եմ ներողություն խնդրել մեր կանանցից, որ դեռևս չենք կարողացել ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ կանայք կկարողանան լիարժեքորեն դրսևորել իրենց ներուժը։
Այսօր ձեր դերը խիստ կարևոր է մեր հասարակության բնականոն զարգացման, սերունդների կրթման ու դաստիարակության գործում։
Ուժեղ պետությունը հնարավոր է այն ժամանակ, երբ արժևորված  է կնոջ դերն ու ներդրումը հասարակական կյանքում։
Թող այս օրը ևս մեկ առիթ լինի գնահատելու ձեր ուժը, արժանապատվությունն ու նվիրումը։
Շնորհավոր Մարտի 8։

Վաղարշակ Հարությունյան
08.03.2026թ