Հայաստանի ԿԸՀ-ում հյուրընկալվել է Միջազգային Հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությունը։
«Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել վերջիններիս՝ օրենսդրությանը վերաբերող հարցերին։
