Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,- այս մասին նշված է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։
Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը և Դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ.Գորյաինովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը` «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ։
1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։
