Վերջ տալ այս դավադիր, աղետաբեր ռեժիմին. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը իր Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ «այս դավադիր, աղետալի ռեժիմին վերջ դնելու» նպատակով։

«Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին», — ասվում է տեսանյութում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընթացիկ ընտրություններին։