ՀՀ ՆԳՆ և այլ գերատեսչությունների անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ նախարարությունը հորդորում է անտեսել

ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ու առաջարկում որոշակի գործողություններ կատարել։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հաղորդագրություններով, այդ թվում՝ առաջարկվում է վճարել իբր կատարված որոշակի խախտումների համար տուգանքներ։

Գերատեսչությունը հորդորում է անտեսել այդ հաղորդագրությունները։