Մարկեդոնով. «Փաշինյանին թիրախավորելիս մի հարվածեք Հայաստանին»

«Լա՞վ կլինի փոխել Փաշինյանին։ Հավանաբար, վատ չէ։ Այդ դեպքում հռետորական հարց է առաջանում՝ ինչո՞ւ օգնել նրան։ Միևնույն է՝ ոչ ոք չի արձագանքի։ Այս բոլոր դրոզոֆիլ ճանճերը չրերում և ցեցե ճանճերը ծաղիկներում նվերներ են «Քաղաքացիական պայմանագիր» թիմի համար։ Էլ ինչպե՞ս կարելի է փորձել համախմբել յուրայիններին դրոշի շուրջ»,- գրել է Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի(ՄՄՀՊԻ)  Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նա շարունակում է. «Եվ ահա այսպիսի նվեր՝ որտեղից չէին սպասում։ Թե՞ սպասում էին։

Հիշում եմ Վալիկո-ջանը «Միմինոյից»․ «Սկզբում մտածիր, հետո խոսիր»։ Ավելի ճիշտ՝ հետո գործիր։

Տղե՛րք, Հայաստանի բոլոր ծաղկագործները Նիկոլի կողմնակից չեն, ծիրանաչիր արտադրողները բոլորը «Իրական Հայաստանի» կողմնակից չեն։ Շատերը, հակառակը, սիրում են մեր Ռուսաստանն ու ռուսներին։ Ախր ասում էի՝ Փաշինյանին նշան բռնելիս չհարվածեք Հայաստանին։ Լսե՛ք վերջապես։ Ի վերջո, այս երկրով զբաղվում եմ գրեթե երեք տասնամյակ, որոշակի փորձ ունեմ»։

Panorama.am