Փաշինյանը հայտնել է ընտրություններից հետո Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ինքը Մոսկվա կմեկնի և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտնել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանի նախագահը հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք, և մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ, հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա զարգացումներին։
