Փաշինյանն իր մահացու հաղթարշավը սկսել է Մարտի 1-ին. 10 հոգու զոհաբերեց, ինքը փախավ. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանը կարող է լավ ու արժանապատիվ հարաբերություններ ունենալ բոլորի, այդ թվում՝ հարևանների հետ։ Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջերս արած խոստովանությունն այն մասին, որ Հայաստանը կամավոր հանձնել է ռազմավարական կարևորություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին, քաղաքական գործիչը, ակնարկելով վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, ենթադրել է, թե դա արվել է, որովհետև այնտեղ ձյուն է՝ «թող Ալիևը մաքրի»։ Ըստ Քոչարյանի՝ այս տրամաբանությամբ նույն ճակատագրին կարող են արժանանալ Սյունիքը և այլ շրջաններ։
